fbpx
Զինված Ուժեր

12:20 20/5/2019

Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են տրոյելբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են:

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել:

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»:

Վերեվ