Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է առնվազն 19-ի, վիրավորներինը՝ 17-ի: Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել կրակը և մտնել շենք: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տասնյակ մարդիկ ծուղակում էին հայտնվել 19 հարկանի շենքում:
Հիշեցնենք, որ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի առևտրային թաղամասի բարձրահարկ շենքերից մեկում խոշոր հրդեհ էր բռնկվել: Կրակից փախչելու համար մի քանի մարդ դուրս էր ցատկել պատուհաններից:
Դաքքան ունի ավելի քան 18 մլն բնակչություն և աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է: Համաշխարհային բանկի տվյալներով՝ շուրջ 3.5 մլն մարդ ապրում է ետնախորշերում: