fbpx
Հասարակություն

Հրդեհվել է Սևանի քաղաքապետարանի տանիքը

Հուլիսի 15-ին, ժամը 10:09-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10:37-ին, մարվել՝ 11:24–ին:

Այրվել են Նաիրյան փողոցի թիվ 164 հասցեում գտնվող Սևանի քաղաքապետարանի տանիքի (975 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ