Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։
- Հրշեջները 4 օրում մարել են մոտ 55․5 հա տարածքում բռնկված հրդեհները
- Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:09-ին, մարվել՝ 16:20-ին: