Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:20-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
- Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 185.5 հա տարածքում բռնկված հրդեհները
- Հովտաշեն բնակավայրում այսօր շչակ է փորձարկվելու
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 07։31-ին։
Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։
Դեպքի վայրում է եղել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայոթւյան գնդապետ Հ. Եմիշյանը։