fbpx
Հասարակություն

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 185.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 19-20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում՝ 15 հա,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 6 հա, Սևան քաղաքում՝ 700 քմ, Մարտունի քաղաքում՝ 70 հա, Ձորագյուղ գյուղում՝ 45 հա, Վարդենիկ գյուղում՝ 40 հա,

Լոռու մարզի Թումանյան քաղաքում՝ 0․5 հա, Ստեփանավան քաղաքում՝ 200 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 3 հա, Հրազդան քաղաքում՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 3 հա,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 2 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 185.5 հա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ