fbpx
Աշխարհ

Մեքսիկայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Սեպտեմբերի 22-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի արեւմուտքի Միչոականի նահանգում՝ այն նույն շրջանում, որտեղ նաև հուժկու ստորգետնյա ցնցում Է եղել սեպտեմբերի 19-ին։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը:

«Նախնական տվյալներ. 6,5 մագնիտուդով երկրաշարժ Կոալկոմանից (Միչոական) 81 կիլոմետր դեպի հարավ»,- ասված է գրառման մեջ: Ստորգետնյան ցնցման օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Երկրի մայրաքաղաքում գործել է ուժգին երկրաշարժի մասին տեղեկացման համակարգը: Տեղեկություններ զոհերի և ավերածությունների մասին առայժմ չեն ստացվել:

7,7 մագնիտուդով երկրաշարժը, որը տեղի ունեցել սեպտեմբերի 19-ին, խլել է առնվազն երկու մարդու կյանք, ևս 10-ը վնասվածնքեր է ստացել: Առավել մեծ նյութական վնաս է արձանագրվել Կոլիմայում և Միոչականում, որտեղ տարբեր վնասվածքներ են ստացել մի քանի հազար բնակելի տներ և ենթակառուցվածքի տասնյակ օբյեկտներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ