Լոխ-Նես լճում հրեշի գոյությունն «ապացուցող» ևս մեկ տեսանյութ է հրապարակվել

Շոտլանդիայի Լոխ-Նես լճում հրեշի գոյության ևս մի «ապացույց» են հայտնաբերել։ Օգտատերերը YouTube-ում ևս մեկ տեսանյութ են տեղադրել հրեշի մասին: Այս մասին հայտնում է Gazeta-ն։

Տեսանյութում տեսնում ենք, թե ինչպես է լճում արագ լողում առասպելական հրեշ հիշեցնող օբյեկտը։ Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ այդ լճում ապրում է օձաձկների ընտանիքին պատկանող էակ։

Ըստ հետազոտողների՝ տեսանյութում օձաձուկ է պատկերված: Սակայն նաև նշում են, որ մինչ այդ նման խոշոր էակներ չեն տեսել։

Ամենաթարմ