fbpx
Եվրահանգրվան

Մեծ Բրիտանիան 790 միլիոն եվրո կծախսի ԵՄ սահմանային հսկողության նոր համակարգերի համար

Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Brexit-ի սահմանային նոր ենթակառուցվածքի համար մոտ 800 միլիոն եվրո ֆինանսավորելու մասին, որն իրականացվելու է հունվարից հետո։

Կաբինետի գրասենյակի նախարար Մայքլ Գովն ասել է, որ 705 միլիոն ֆունտ ստեռլինգ (788 միլիոն եվրո) ներդրումը կապահովի, որ սահմանները պատրաստ լինեն «լիակատար անկախության, ․․․երբ Մեծ Բրիտանիան հետ վերցնի վերահսկողությունը 2021 թվականի հունվարի 1-ին», – հրապարակված է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

Հաղորդվում է, որ փաթեթը ներառում է 470 միլիոն ֆունտ ստեռլինգ (525 միլիոն եվրո) նավահանգիստներում ենթակառուցվածքների ստեղծման համար, ինչպես նաև երկրի ներսում `մաքսային հսկողությունները կարգավորելու համար: Եվս 235 միլիոն ֆունտ ստեռլինգ (262 միլիոն եվրո) պետք է ծախսվի 500 սահմանապահների և ՏՏ համակարգերի վրա:

Այն ընդգրկում է ԵՄ սահմանները Մեծ Բրիտանիայի հետ ՝ Անգլիա, Շոտլանդիա և Ուելս: Նախատեսվում է, որ շուտով կհրապարակվի նաև Հյուսիսային Իռլանդիայի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ