fbpx
Աշխարհ

Ուկրաինային ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի Մեծ Բրիտանիան

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև այլ զինամթերք։ Այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին տրամադրել է բրիտանական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային համակարգերի և այլ տեսակի զինամթերքի մասին վերջին տեղեկությունները, որոնք Ուկրաինայում կլինեն առաջիկա օրերին:

Հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստացել էր մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ