fbpx
Սպորտ

Հռոմի պապը 2024-ի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կիրականացնի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի ՝սեպտեմբերի 2-ին, կիրականացնի տարվա իր առաջին արտասահմանյան ուղևորությունը, որը կլինի 11-ամյա իր ծառայության ամենաերկար ճանապարհը՝ Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Թիմոր-Լեստե և Սինգապուր:

Կասկածներ կային՝ արդյոք 87-ամյա պոնտիֆիկոսը կգնա այդ քայլին՝ հաշվի առնելով առողջական խնդիրները։ Reuters-ի Վատիկանի թղթակիցը մեկնաբանել է, որ այս քայլով Հռոմի պապը փորձում է ցույց տալ, որ դեռ ընդունակ է ղեկավարել 1,4 միլիարդ անդամ ունեցող կաթոլիկ եկեղեցին, և որ ինքը դեռ Պապ է և դեռ ղեկավարում է:

Ֆրանցիսկոս պապի վերջին միջազգային ճամփորդությունը 2023 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի Մարսել քաղաք երկօրյա այցն էր: Նոյեմբերին Դուբայում COP28 կլիմայական համաժողովին նա չմասնակցեց թոքերի բորբոքման պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ