fbpx
Աշխարհ

Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ Հռոմի Պապի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումներ և պատարագի անցկացումը Հռոմում:

Նշենք նաև, որ ավելի վաղ МСМ News-ը կեղծ տեղեկություն է հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ