Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է երեխաներին որպես զինվոր օգտագործելու փաստը. հայտնում է РИА Новости-ն:
«Հազարավոր երեխաներից, որոնք ստիպված են կռվել զինված հակամարտություններում, գողանում են մանկությունը: Վե’րջ տանք այդ զզվելի հանցագործությանը»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Այսօր` փետրվարի 12-ին, նշվում է երեխաներին որպես զինվոր օգտագործելու դեմ պայքարի միջազգային օրը:
Նման դեպքերը լինում են աշխարհի թեժ կետերում` ՀԱՀ-ում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Սիրիայում, Եմենում: