fbpx
Աշխարհ

Հռոմում ահաբեկչական մեծ սպառնալիք կա

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ահաբեկչական սպառնալիքի տագնապ է հայտարարվել այն բանից հետո, երբ երիտասարդ սիրիացին հեռախոսային խոսակցությունների ժամանակ հայտնել է ահաբեկչական հարձակում իրականացնելու մտադրության մասին: Այս մասին գրում է Il Corriere della Sera-ն:

Աղբյուրի խոսքով՝ 28-ամյա սիրիացին մասնավորապես հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կուղևորվի»: Ոստիկանությունը, հատուկ ծառայությունները և հակաահաբեկչական կառույցները փնտրում են տղամարդուն:

Նրանց հաջողվել է ձեռք բերել սիրիացու լուսանկարը Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ, որտեղ 2016թ.-ի դեկտեմբերին թունիսցի Անիս Ամրին ահաբեկչական հարձակում էր իրականացրել, այնուհետև սպանվել Միլանի ոստիկանության կողմից:

Տղամարդը Facebook-ում գրանցված է երեք տարբեր անուններով: Ըստ առկա տվյալների՝ նա ծնվել է Սիրիայում՝ 1991թ.-ի մայիսի 5-ին: Տղամարդուն հայտնաբերելու և «համապատասխան գործողություն» ձեռնարկելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ