Մայիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի 8-րդ փողոցի թիվ 27 տան մոտակայքում այրվել է մոտ 15 հակ, Հարթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում՝ մոտ 400 հակ կուտակած անասնակեր:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։