Մարտի 28-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 850 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 3500 քմ,
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ մոտ 5 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ,
Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում՝ մոտ 600 քմ,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ,
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։