Աշխարհ

Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակվել ԿԺԴՀ-ի կողմից

Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 28-ին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել են հարավկորեացի զինվորականները:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ արձակումները տեղի են ունեցել Կանվոնի նահանգի Տոնգչոնի շրջանից ժամը 11:59-ի և 12:18-ի միջոցին:

«Ուժեղացնելով մեր մոնիթորինգը և սթափությունը՝ մեր զինվորականները զորակցում են լիակատար մարտական պատրաստությանը՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ»,-նշել են զինվորականները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում:

Արձակումը տեղի է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ավարտում են «Հոգուկ» համատեղ զորավարժությունները:

Սեուլը և Վաշինգտոնը նույնպես պատրաստվում են խոշոր համատեղ օդային վարժանքներ անցկացնել հաջորդ շաբաթ: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել հոկտեմբերի 14-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ