fbpx
ՏՏ

Հսկայական խափանում՝ Google Cloud «ամպային» ծառայությունում

Հունիսի 3-ին Միացյալ Նահանգներում խափանվել է Google Cloud «ամպային» ծառայությունը։  Խափանումն այնքան մեծ է եղել, որ խնդիրներ է առաջացրել ոչ միայն Google ընտանիքի համար, այլև դրա շուրջ միավորված մի շարք կայքերի, ցանցերի աշխատանքի:

Խափանման պատճառով հատկապես Միացյալ Նահանգների Կալիֆորնիայում ու գրեթե ամբողջ Արևելյան ափի համար մի քանի ժամ շարունակ անհասանելի են եղել Youtube-ը, Gmail-ը և այլն:

Էլեկտրասնուցման դադարը խափանումներ է առաջացրել նաև Snapchat նամակագրությունների հարթակում, Paypal միջազգային ֆինանսական փոխանցումների համակարգում, Shopify առցանց գնումների համակարգում և այլն։

Ըստ ամպային ծառայության մամուլի հաղորդագրության, համակարգի սնուցումն ու նորմալ աշխատանքը վերականգնված են։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ