Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին տեղեկացվել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն Հունաստանը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք ռադարները միացրել և թիրախավորել են թուրքական կործանիչներին։
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական կործանիչները բարեհաջող ավարտել են թռիչքը և վերադարձել բազա։