fbpx
Աշխարհ

Հունաստանը պարետային ժամ կսահմանի՝ կորոնավիրուսի հետ կապված

Հունաստանը նոյեմբերի 3-ից գիշերային պարետային ժամ կսահմանի, կփակի ռեստորաններն ու բարերը երկրի ամենաբնակեցված շրջաններում՝ կապված COVID-19 վարակի դեպքերի ավելացման հետ:

Հայտնի է, որ երկրում վարակի քիչ դեպքեր են հայտնաբերվել, քան քան եվրոպական երկրների մեծ մասում:

Նշվում է, որ երկրում ռեստորանները, բարերը, սրճարանները, կինոթատրոններն և նմանատիպ վայրերը նոյեմբերի 3-ից մեկ ամսով փակ կլինեն:

«Այս միջոցառումները կենտրոնացած են կորոնավիրուսի տարածմանը նպաստող երկու աղբյուրների վրա՝ զվարճանք եւ մարդկանց տեղաշարժ»,- ուղերձում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ