fbpx
Աշխարհ

Հունաստանի խորհրդարանը հաստատել է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրանով վերջ դնելով արդեն 3 տասնամյակ ձգվող խնդրին: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Խորհրդարանի 300 անդամներից 153-ը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ ստորագրել են անդամակցության արձանագրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ