fbpx
Հասարակություն

Հունաստանից Հայաստան հումանիտար բեռներով ինքնաթիռ է ժամանել

ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հայաստան ուղարկվեց հումանիտար օգնություն, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ։

Ինքնաթիռը Հայաստան ժամանեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։

Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորեցին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը և Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը»:

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/5477396048953213?__cft__%5B0%5D=AZVWig2d_T77A0fpEdvnq-E6EQ43MVrB93xU3ZznQuc94otGBZQP6Vl-QgrDiHUrSjibgDjIV71DuNB13b7xEjsC10TJhlSGqOEcThhZPpsroAuKMWKrE59SBvOaLRkKYaj5QHyUEfACmN9DDgApWqVc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ