Հունաստանն աջակցում է ԵՄ մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:
Նա նշել է, որ դա արվում է տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության և անվտանգության պայմաններն ապահովելու նպատակով։
«Մենք կանգնած ենք, ինչպես դա բնական է և սպասելի, հայ ժողովրդի կողքին»,- գրել է նա։