fbpx
Աշխարհ

Հունգարիայում երկաթուղային բեռնարկղում 38 միգրանտ է հայտնաբերվել

Հունգարիա- Սերբիա սահմանին երկաթուղային բեռնարկղում Հունգարիայի ոստիկանությունը հայտնաբերել է 38 անօրինական միգրանտ: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

«Հունգարական ոստիկանությունը սահմանային երկաթուղային Կելեբիա կայարանում բեռնարկղում հայտնաբերել է 38 միգրանտների։ Նրանցից երեսունվեցը հայտնել են, որ աֆղանցիներ են, երկուսը՝ էրիթրեյցիներ»,- նշում է աղբյուրը:

Հայտնաբերվածներից միգրանտներից ոչ ոք Հունգարիա այցի փաստաթուղթ չի ունեցել: Ուստի, նրանց ուղարկել են սահմանին գտնվող Տոմպ-Կելեբիայի ընդունման կենտրոն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ