Հունիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, մարմնական վնասվածք հասցնելու 13, ծեծի 8, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խարդախության 3, խուլիգանության ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, գույքը ոչնչացնելու սպառնալիքի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենաթարմ