Աշխարհ

Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն

Ղազախստանի ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հունիսի 9-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Տոկաևը երաշխավորել է, որ ընտրությունները կանցնեն արդար և բաց:

Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, իսկ կառավարությանը՝ կազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ