Հունիսին մոտ 114 000 մարդ լքել է իր տունը Սիրիայում

Հրապարակող՝

Վրաց֊օսական սահմանին Վրաստանի քաղաքացու են ձերբակալել

Ամենադիտվածներ

Հունիսին 113 հազար 936 մարդ հարկադրված է եղել փոխել բնակության վայրը Սիրիայում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գերագույն կոմիսարի վարչության զեկույցում:

Նշվում է, որ նրանց 70 տոկոսից ավելին (82 հազար 302 մարդ) լքել է իր տունը Իդլիբի նահանգում և 27 հազար 741 մարդ՝ Հալեպի նահանգում: ՄԱԿ-ի վարչությունում նշում են, որ մարդկանց զանգվածային վերաբնակումը տեղի է ունենում Իդլիբի հարավում, Համայի նահանգի հյուսիսում և Հալեպի արևմտյան մասում շարունակվող մարտական գործողությունների պատճառով:

 

Ամենաթարմ