Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Էրդողանն ու Մադուրոն ներկա են գտնվել երկու երկրների միջև տուրիզմի, բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրերի ստորագմանը։
Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել նաև Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերը։