Կարծում եմ՝ արդյունավետ համագործակցություն ստացվեց։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի սկզբում։
Նա նշեց, որ օրակարգի բոլոր հարցերի շուրջ մասնակիցների մոտ կոնսենսուս կա:
«Տարին ավարտում ենք լավ տրամդրությամբ: Այդ կապակցությամբ մենք միանգամից կարող ենք անցում կատարել փաստաթղթերի ստորագրամանը: Դա լավ նշան է, լավ մթոնոլորտ:
Քանի որ Հայաստանն ավարտում է ԵՏՄ-ում նախագահությունը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Կարծում եմ, որ արդյունավետ համագործակցություն ստացվեց և հուսով եմ, որ կշարունակենք այդ ոգով»,-ասաց Փաշինյանը:
Նրանից հետո ելույթ ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն Փաշինյանը ընդհատեց նրան՝ հավելելվո, որ կցանկանար Բելառուսին շնորհավորել ԵՏՄ-ում նախագահության կապակցությամբ:
Ի պատասխան՝ Լուկաշենկոն Փաշինյանին և հայկական կողմին շնորհակալություն հայտնեց կազմակերպությունում արդյունավետ նախագահության համար: