«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբկալը բարձր է գնահատել թիմի նորեկ Ժոաո Ֆելիշի ունակություննները: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
«Ես Ֆելիշի՝ Մադրիդ տեղափոխվելը և մեզ հետ մարզվելը, ես այնքան էլ լավ չէի ճանաչում նրան։ Այդ ժամանակ ես գիտեի միայն այն, որ նա մեծ ներուժ ունի և ակումբն առավելագույն ջանքեր գործադրեց, որ նա միանա մեր թիմին։ Այժմ հասկանում եմ, որ ղեկավարությունը հիանալի աշխատանք է կատարել եև թիմ է բերել բարձրակարգ խաղացողի։ Կարծում եմ, Ֆելիշը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Նա արդեն հիանալի է խաղում և հուսով եմ, կշարունակի նույն ոգով», – սլովենացու խոսքերը մեջբերում է ։
Հիշեցնենք, որ Ֆելիշի տրանսֆերը Մադրիդի «Աթլետիկոյին» արժեցել է 126 միլիոն եվրո: Նա դարձել է պատմության ամենաթանկ պորտուգալացի ֆուտբոլիստը: Նախորդ մրցաշրջանում Ֆելիշը «Բենֆիկայի» կազմում մասնակցել է 43 հանդիպման և դարձել 20 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: