Լուի վան Գալը հայտարարել է, թե որ թիմն է լավագույնը Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում:
«Մարդիկ մտածում են, որ «Բարսելոնան» լավագույն թիմն է, իսկ նրանք լավագույնը չեն: «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ տեսք ունեն, քան «Բարսելոնան»: Իսկ «Լիվերպուլն» ավելի թիմային տեսք ունի, քան «Մանչեսթեր Սիթին»:
Իմ փիլիսոփայության համաձայն` պետք է հաղթի լավագույն թիմը, և ես հույս ունեմ, որ Չեմպիոնների լիգայում կհաղթի «Սիթին», քանի որ նրանք լավագույն ֆուտբոլն են ցուցադրում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերել է BBC Sport-ը: