ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ համատեղ խոշոր զորավարժությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռ չկա, որոնք անցյալ տարի կասեցվել էին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև բանակցություններից հետո կասեցրել էին մի շարք համատեղ զորավարժություններ: Սակայն ադ ժամանակվանից ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցություննեչրը փակուղի են մտել
«Չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է», – լրագրողներին ասել է Շանահանը:
Նրա խոսքով՝ Կորեական թերակղզում զորքերը անհրաժեշտ մարտական պատրաստություն ունեն՝ չնայած զորավարժությունների դադարեցմանը: Նա հավելել է, որ Հարավային Կորեայում քննարկումներից հետո նա ասելիք կունենա: Նա Հարավային Կորեայում կհանդիպի իր հարավկորեացի գործընկերոջ և ԱՄՆ ԶՈՒ ղեկավարի հետ:
Թրամփը հանկարծակիի էր բերել ամերիկյան պաշտոնյաներին, երբ Կիմի հետ առաջին գագաթնաժողովից հետո հայտարարել էր Հարավային Կորեայի հետ զորավարժությունների դադարեցման մասին:
Հանոյում այս տարվա փետրվարին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը կողմերի տարաձայնություննների պատճառով ձախողվել էր: