fbpx
Արցախ

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են Արցախի ԱԳՆ-ում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

«Հանդիպմանն արծարծվել են գլոբալ և տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։

Նախարարը բարձր է գնահատել դիվանագիտական դպրոցի տեղն ու դերը հայ դիվանագետների պատրաստման գործում՝ գոհունակությամբ նշելով, որ դպրոցում վերապատրաստում են անցել նաև մի շարք արցախցի դիվանագետներ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ