Երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեան արդեն 5-րդ զույգ հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հրթիռներն անցել են մոտ 400 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 48 կմ:
Հարավային Կորեայում կարծում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր տեսակի հրթիռներ: Սեուլը հայտարարել է, որ հետևում է իրադարձություններին: