Աշխարհ

Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև կապուղիները վերականգնվել են

Հարավային ու Հյուսիային Կորեաների միջև արգելափակված բոլոր կապի ուղիները կրկին վերականգնվել են։

Այս մասին տեղեկացնում է Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ կապուղիների վերականգնումն արվել է Կորեաների միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ տարվող ջանքերի շրջանակներում։

Ըստ աղբյուրի՝ կապերն առաջին անգամ վերականգնվել էին այս տարվա հուլիսին, բայց ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունից հետո Հյուսիսային Կորեան արգելափակել էր կապը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ