fbpx
Արցախ

Այսօր հզոր ենք մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են:

Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:

Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ:

Հաղթանակը մերն է»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/612138722816838

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ