Թուրքիայում մոլեգնած հզոր փոթորիկը դարձել է զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ։
Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից։
Նշվում է, որ միայն Ստամբուլում փոթորիկը դարձել է 4 մարդու մահվան պատճառ, ևս 40-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Ըստ աղբյուրի՝ ավերածություններ են գրանցվել, Ստամբուլում, Բուրսայում, Իզմիրում ու այլ խոշոր քաղաքներում։
Նշվում է նաև, որ փոթորկի հետևանքով որոշ ինքնաթիռներ չեն կարողացել Ստամբուլում վայրէջք կատարել ու ուղարկվել են Անկարա և Իզմիր։