fbpx
Աշխարհ

Ի պաշտպանություն կենդանիների․ Ռոնկալի կրկեսի ղեկավարության անսպասելի քայլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գերմանիայում գտնվող Ռոնկալի կրկեսում իսկական կենդանիներին փոխարինելու են եկել հոլոգրաֆիկ կենդանիները։

Ռոնկալի կրկեսը հիմնվել է 1976 թվականին՝ Բերնարդ Պոլի և Անդրե Հելերի կողմից։ Այն իր հանդիսատեսին գրավիչ շոուներով հիացնում է արդեն տասնյակ տարիներ, որոնց մասնակցել են տարբեր կենդանատեսակներ։ Սակայն վերջերս կրկեսի ղեկավարությունը որոշել է ուշագրավ փոփոխություն մտցնել ներկայացվելիք շոուներում։

Այժմ կրկեսի իսկական կենդանիներին փոխարինում են դրանց հոլոգրամմաները, որոնք ստացվում են պրոեկտորների միջոցով։ Այսպիսի շոուներ իրականացնելու հնարավորությունը հասանելի է դարձել TAG/TRAUM, Bluebox և Optoma կազմակերպությունների միջոցով։

Այս քայլը նախաձեռնողների խոսքով՝ նրանք սրա միջոցով պայքարում են կրկեսի ոլորտում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ։

Հայտնի է, որ ներկայումս ամբողջ աշխարհում աճում է անհանգստությունը այն առումով, որ կրկեսներում ելույթ ունեցող կենդանիներն իրենց կամքից անկախ ապրում են սարսափելի պայմաններում։ Շատ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից արդեն մեղադրանքներ են հնչեցրել կրկեսների ու դրանց ղեկավարների հասցեին՝ կենդանիներին ծեծելու, սովի մատնելու և հակասանիտարական պայմաններում պահելու համար։

Նշենք նաև, որ որոշ պետություններ ուշադրություն են դարձնում այս խնդրին։ Օրինակ՝ Մեծ բրիտանիայում 2020 թվականից շրջիկ կրկեսներին կարգելվի իրենց շոուներում օգտագործել վայրի կենդանիների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ