fbpx
Սպորտ

Պետք է ավելի խիստ լինել․ Իբրահիմովիչը՝ ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի մասին

Մարզադաշտից դուրս նրանք ինձ հաճոյախոսում են և համատեղ լուսանկար են խնդրում։ Այս մասին հայտնել է Զլատան Իբրահիմովիչը՝ խոսելով ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի մասին:

«Ո՛չ ռասիզմին» կարգախոսով շապիկներ հագնելը և դրոշներ ծածանելը շատ լավ է, բայց դա չի լուծում խնդիրը: Ավելի լավ կլինի ակումբից հանել երեք միավոր, որակազրկել այն խաղը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը: Պետք է ավելի խիստ լինել։

Մարդիկ ոչինչ չեն հասկանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվում հետևանքների հետ:

Երբ ես Իտալիայում էի, նրանք բղավում էին ինձ տրիբունայից՝ գնչու: Սա ևս ռասիզմ է: Սա անթույլատրելի է՝ չնայած նրան, որ մարզադաշտից դուրս նրանք ինձ հաճոյախոսում են և համատեղ լուսանկար են խնդրում»,-ասել է ֆուտբոլիստը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ