ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի կինը և գործակալը՝ Վանդա Նարան, խոսել է այն մասին, թե երբ կավարտի կարիերան խաղացողը։
Նարայի խոսքերը փոխանցում է Նիկոլ Շկիրան։
Իկարդիի կինն ասել է, որ ֆուտբոլիստը կավարտի կարիերան, եթե իրենք բաժանվեն։ Այս մասին խաղացողն անձամբ է ասել կնոջը, ըստ վերջինիս։
Նարան ընդգծել է նաև, որ հավատում և կուրորեն վստահում է Իկարդիին։