fbpx
Սպորտ

Իկարդին հասկանո՞ւմ է, թե ինչ է Նապոլին․ Կարեկայի կոշտ արձագանքը

Իտալական «Նապոլիի» լեգենդար հարձակվող Կարեկան կոշտ ձևով անդրադարձել է Մաուրո Իկարդիին: Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել «Նապոլի», թեպետ իտալական գրանդը լավ առաջարկ է արել «Ինտերին»: Այս մասին հաղորդում է Goal-ը։

«Մենք իսկապես մինչև հիմա սպասում ենք նրա պատասխանի՞ն: Եթե նա չի ուզում գալ, թող գնա գրողի ծոցը: Իկարդին հասկանու՞մ է, թե ինչ է «Նապոլին», ինչ է «Սան Պաուլուն», ովքեր են մեր երկրպագուները:

Եթե ես ակումբում լինեի, երկրորդ անգամ ժամանակ չէի վատնի նրա վրա»,-ասել է բրազիլացի հարձակվողը:

Կարեկան հանդես է եկել «Նապոլիի» կազմում 1987-1993 թվականներին: Իտալական ակումբի կազմում մասնակցած 164 խաղերում նա 73 գնդակ է խփել:

Հիշեցնենք, որ «Նապոլին» 65 միլիոն եվրո է առաջարկել արգենտինացի հարձակվողի համար, սակայն Իկարդին չի ցանկանում տեղափոխվել: Արգենտինացին սպասում է «Յուվենտուսի» առաջարկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ