Իկարդի
Իկարդին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից
Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից: Այս մասին հայտնել է GFFN-ը: Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից: Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է ելույթ ունենալ «ավելի հանգիստ» ակումբում, որտեղ կարող է ուշադրությունը կենտրոնացնել իր ընտանիքի, մասնավորապես կնոջ՝ Վանդա Նարայի հետ հարաբերությունների վրա:
ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Իկարդիի տրանսֆերը գնելու համար
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն բանակցություններ է վարում Մաուրո Իկարդիի կնոջ՝ Վանդա Նարայի հետ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։ Փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Իկարդիի տրանսֆերը 65 մլն եվրոյով։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: «ՊՍԺ»-ն արգենտինացուն պատրաստ է 5 տարվա պայմանագիր առաջարկել։ Նշենք, որ Ֆրանսիական թիմի կազմում անցկացրած 10 խաղում Իկարդին 9 գոլի և 1…
Իկարդիի և թիմակիցների հարաբերությունները խիստ լարված են. L’Equipe
«ՊՍԺ»-ի նորեկ Մաուրո Իկարդիի և թիմակիցների միջև բարիդրացիական հարաբերությունների կառուցումը ադքան էլ հաջող ուղիով չի ընթանում։Այս մասին հաղորդում է L’Equipe-ն։ Իկարդիից զատ, Փարիզյան ակումբի կազմում են հանդես գալիս նաև երկու արգենտինացիներ՝ Անխել Դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։ Սակայն նրանք նույնպես լավ հարաբերությունների մեջ չեն Իկարդիի հետ։ Լարված հարաբերությունների պատճառն այն է, որ Պարեդեսն ու Դի…
Իկարդին հասկանո՞ւմ է, թե ինչ է Նապոլին․ Կարեկայի կոշտ արձագանքը
Իտալական «Նապոլիի» լեգենդար հարձակվող Կարեկան կոշտ ձևով անդրադարձել է Մաուրո Իկարդիին: Արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել «Նապոլի», թեպետ իտալական գրանդը լավ առաջարկ է արել «Ինտերին»: Այս մասին հաղորդում է Goal-ը։ «Մենք իսկապես մինչև հիմա սպասում ենք նրա պատասխանի՞ն: Եթե նա չի ուզում գալ, թող գնա գրողի ծոցը: Իկարդին հասկանու՞մ է, թե ինչ է «Նապոլին», ինչ…
Եվս մեկ շահեկան առաջարկ Իկարդիի համար
Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ապագայի հարցը դեռևս անորոշ է։ Արգենտինացի ֆուտբոլիստը այլևս տեղ չունի «Ինտեր»-ի կազմում։ Նույնիսկ նրա խաղային համարն արդեն տվել են թիմի նորեկ Ռոմելու Լուկակուին։ Որոշ աղբյուրների պնդմամբ՝ մինչ Իկարդին սպասում է Թուրինի «Յուվենտուսի» առաջարկին, նրա համար բավականին շահեկան առաջարկ է նախապատրաստում «Նապոլին»։ Ինչպես հաղորդում է La Gazetta dello Sport-ը, նեապոլիտանական ակումբը…
Իկարդին համաձայնության է եկել Յուվենտուսի հետ․ La Gazzetta dello Sport
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հրաժարվել է «Նապոլի», «Ռոմա» և «Մոնակո» տեղափոխվելու մտքից։ Նշենք, որ «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել էր ֆուտբոլիստի հետ՝ նրան համոզելու միանալ «Նապոլի»-ին։ Արգենտինացի ֆուտբոլիստը, սակայն, ավելի հակված է տեղափոխվելու «Յուվենտուս»։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Իկարդին թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնության է եկել 5 տարվա պայմանագրի շուրջ՝…
Իկարդին դեռևս «Ինտեր»-ում մնալու հույս ունի
Միլանյան «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին դեռևս ակումբում մնալու հույս ունի։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է իտալացի սպորտային մեկնաբան Տուտի Կոնվոկատին։ «Իկարդին դեռևս հույս ունի համոզել կոնտեին պահել իրան «Ինտեր»-ում», -գրել է Տուտի Կոնվոկատին։ 🎤@tancredipalmeri: "#Icardi spera ancora di convincere Conte a tenerlo all'Inter" — Tutti Convocati (@tutticonvocati) July 29, 2019
Ռաջա Նայնգոլանը հետևել է Իկարդիի օրինակին
«Ինտեր»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը լքել է թիմի՝ Շվեյցարիայում ընթացող ուսումնամարզական հավաքը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ բելգիացին որոշել է նոր մրցաշրջանին պատրաստվել առանձին: Նշենք նաև, որ Մաուրո Իկարդին նույնպես լքել էր թիմի մարզական հավաքը: Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբ էր տեղափոխվել նախորդ տարի:









