ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին

Հրապարակող՝

Արցախի ՊԲ հրամանատարը ընդունել է Կարմիր խաչի ԼՂ առաքելության պատվիրակությանը

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց։ Այցը կազմակերպվել է ԿԽՄԿ Ժնևի կենտրոնակայանի կողմից, քանի որ սեպտեմբերից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում։ Այս մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ պատվիրակները առանձնազրույցներ են ունեցել հայ անձանց հետ, գնահատել են նրանց պահման պայմանները, առողջական վիճակը և վերաբերմունքը։ Այցի ընթացքում պատվիրակության կազմում եղել է նաև բժիշկ, որը գնահատել է անձանց առողջական վիճակը։ ԿԽՄԿ-ն շարունակում է իր աշխատանքները՝ ապահովելու համար պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը։

 

Ամենաթարմ