Ո՞րն է քնի իդեալական ժամը

Ամենադիտվածներ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մոտ յոթ ժամ քունը իդեալական գիշերային հանգիստ է։

Պարզվել է, որ յոթ ժամ քնելը նաև կարգավորում է հոգեկան առողջությունը, երբ մարդկանց քունը խանգարվում է,քնոմ են ավելի շատ կամ ավելի քիչ,  նրանց մոտ ի հայտ են գալիս անհանգստության և դեպրեսիայի ախտանիշներ:

Գիտնականները հետազոտել են 38-ից 73 տարեկան գրեթե 500,000 մարդկանց տվյալները: Մասնակիցներին հարցրել են իրենց քնի ռեժիմի, հոգեկան առողջության և բարեկեցության մասին, ինչպես նաև մասնակցել են մի շարք ճանաչողական թեստերի: Հետազոտության մասնակիցներից գրեթե 40 000-ի համար հասանելի են եղել ուղեղի պատկերման և գենետիկական տվյալներ:

Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ տարեցները, ովքեր զգալի դժվարություններ ունեն քնելու հետ և հաճախ գիշերները արթնանում են, բարձր ռիսկեր ունեն դեմենցիայի զարգացման կամ վաղաժամ մահանվան։ Գիտնականները ասում են, որ գիշերը վեց ժամից պակաս քունը կապված է սրտանոթային հիվանդությունների հետ:

Գիտնականները հորդորում են քնել 7-8 ժամ։

 

 

 

Ամենաթարմ