«Ռեալ» Մադրիդի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է Սերխիո Ռամոսին Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով գրանցած ռեկորդի առթիվ: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Ռամոսը 168-րդ խաղն անցկացրեց «կարմիր ֆուրիայի» կազմում:
Պաշտպանը այդ ցուցանիշով «մաքուր» առաջին հորիզոնական բարձրացավ՝ առաջ անցնելով «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Ընկե՛րս, սա անհավանական պահ է քեզ համար: Պարզապես ուզում էի հաղորդագրություն ուղարկել քեզ, քանի որ դու 168-րդ խաղն անցկացրիր քո երկրի համար: Դու պետք է հպարտանաս: Իկերին շրջանցել անհավանական է:
Ես շատ ուրախ եմ քո ու ընտանիքիդ համար: Շնորհավորում եմ, ընկե՛րս, համբուրում եմ»,-ասել է Բեքհեմը Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում:
https://www.instagram.com/p/B3h7cqQBpAu/?utm_source=ig_web_copy_link
Ռամոսն Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից: Այս ժամանակահատվածում նա երկու անգամ դարձել է Եվրոպայի ու մեկ անգամ՝ Աշխարհի չեմպիոն: