Միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստվում է իրեն պատկանող Space X ավիատիեզերական ընկերության Dragon կապսուլով Միջազգային տիեզերակայան ուղարկել մարիխուանայի սերմեր: Այս մասին հաղորդում է Thesun.co.uk-ը:
Արտասովոր բեռը ՄՏԿ կուղարկվի 2020թ. մարտին:
Աղբյուրը փոխանցում է, որ մարիխուանան ուղարկելու գաղափարը Մասկինը չէ, այլ Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերությանը, որը ցանկանում է բույսի սերմերը 30 օր պահել ՄՏԿ-ի ինկուբատորում:
Այնուհետև դրանք դարձյալ Երկիր կուղարկվեն, և ընկերության մասնագետները կփորձեն պարզել՝ ինչ ազդեցություն է թողել դեպի տիեզերք ճամփորդությունը սերմերի վրա: Հիմնական նպատակը գենետիկ մուտացիաների հայտնաբերումն է: