fbpx
Քաղաքականություն

Իմ աչքի առաջ եկավ Սաֆարովի պատմությունը. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հաղորդել

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշ մանրամասներ է հաղորդել հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններոից:

Հանկարծ ներխուժեցին վրացի պատգամավորներ, որ ներկայացնում էին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կուսակցությունը, նրա համակիրներն էին, մեղադրեցին իրենց իշխանություններին, որ իրենք ռուս «օկուպանտներին» ոչ միայն ներս են թողել, այլև նստեցրել են ամենաբարձր ամբիոնին: Ապա միջոցառումը կանգնեցրին, չթողեցին՝ շարունակվի: Պատմում է Սիմոնյանը:

«Մենք չենք լքել, որևէ մեկին չենք թողել այդ իրավիճակում: Ես պատվիրակության ղեկավարն եմ, պատասխանատվություն եմ կրում: Մենք սպասեցինք՝ ղեկավարն եկավ, որոշում հրապարակեց առ այն, որ միջոցառումը չի շարունակվում, դրանից հետո լքեցինք դահլիճը: Իրավիճակը շատ լարված էր, մի պահ կանգնած էր անվտանգության խնդիր. կար մի վրացի պատգամավոր, որ ասում էր՝ ես ձեզ սպանել եմ և շարունակելու եմ սպանել, նա շշով հարձակվեց պատվիրակներից մեկի վրա, պարզվեց՝ էստոնացի էր»,- ասաց նա՝ անդրադառնալով՝ հայ պատգամավորների՝ պառլամենտը լքելու մասին լուրերին:

«Իմ աչքի առաջ եկավ Սաֆարովի պատմությունը, երբ ադրբեջանցի տականքը մեր զինվորների վրա հարձակվեց կացնով: Աչքիս առաջ դա եկավ: Ռուս պատվիրակները շատ վատ վիճակում էին, անմիջապես իրենց հանեցին Վրաստանի տարածքից»,- հավելել է Սիմոնյանը:

https://www.facebook.com/simonyanalen/videos/2117092971751081/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ