fbpx
Սպորտ

Արդյունքը հիասթափեցնող է. Սուարեսը՝ Ճապոնիայի հետ խաղի մասին

suares

Պետք է սխալների ուղղում կատարենք և կենտրոնանանք: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք, այնպես որ՝ արդյունքը հիասթափեցնող է: Այս մասին ասել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարես՝ անդրադառնալով Ամերիկայի Գավաթի խաղարկության երկրորդ տուրում Ճապոնիայի ընտրանու հետ ոչ-ոքի ավարտված (2-2) հանդիպմանը:

«Ընդհանուր առմամբ վատ չխաղացինք, սակայն նման մրցաշարում երկու սխալը կարող է հանգեցնել երկու գոլի: Պետք է ավելի զգուշավոր լինեինք: Հասկանում էինք, որ ճապոնացիների՝ Չիլիի հետ հանդիպումը (0-4) չի արտահայտում իրենց իսկական հնարավորությունները: Նրանք արագ են և բավականաչափ խնդիրներ ստեղծեցին մեզ համար»,- հավելել է նա:

Ամերիկայի Գավաթի երկրորդ տուրից հետո Ուրուգվայն ունի 4 միավոր և գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ