fbpx
Իրավական

Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցությամբ․ Սանասարյան

Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Այս մասին ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը։

«Ես ենթադրել եմ, որ հավանաբար, իմ դեմ հետապնդման որոշումը կայացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։ Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և ես իրեն տեղեկացրել էի, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք Առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ։ Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է։ Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունը ընդունվեց որպես փաստ»,-նշել է նա։

Սանասարյանը նշում է, որ կոնկրետ արշավ է կազմակերպվել իր դեմ և իր ունեցած տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր․ «ԱԱԾ նախկին տնօրենը իր պաշտոնավարման ժամանակ երկրի վարչապետին ներկայացնում էր իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ ես շատ թանկարժեք ավտոմեքենա եմ նվեր ստացել, այլ հանցավոր շրջանակների հետ եմ կապ պահում։ Ես հասկանում էի, որ կոնկրետ գործողություն է կատարվում իմ դեմ, այդ թվում՝ Արթուր Վանեցյանը ոչ պաշտոնական, հանդես է գալիս Ալեն Սիմոնյանի շտաբի պետ, հենց կոնկրետ այդ շրջանում խնդիրները շատացան։ Կոնկրետ արշավ է կազմակերպվել իմ դեմ և իմ ունեցած տեղեկություններով Ալեն Սիմոնյանին կոնկրետ աջակցել են բոլորին հայտնի հանցավոր տարրեր։ Ես տեսնում էի, որ հակասությունները գնալով մեծանում են՝ գլորվող մեծ քարը գնալով ավելի է մեծանում»։

Հարցին՝ ի՞նչ հանցավոր տարրեր է ակնարկում՝ հաջակցություն Ալեն Սիմոնյանի, նա պատասխանել է․ «Ընտրությունների օրերին ես համայնքի բնակիչներից եմ տեղեկացել, որ իրենց հորդորել են և շատերին պարտադրել են՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի տարածքում հայտնի մարդիկ, որ Ալեն Սիմոնյանի օգտին քվեարկեն՝ խնդիրներ կունենաք, պետք է աջակցեք Ալեն Սիմոնյանին։ Ներկա թաղապետեր աշխատում էին Ալեն Սիմոնյանի օգտին՝ Նորք-Մարաշի թաղապետը, որը հայտնի ՀՀԿ-ական էր, նրան խոսք էր տրվել, որ դու կշարունակես պաշտոնավարել։ Այս մասին տեղյակ եմ պահել վարչապետին, տեղյակ եմ պահել Վանեցյանի այլ գործողությունների մասին ևս, մասնավորապես՝ նա պարտադրում էր ամեն տեղ աշխատանքի ընդունել իր թեկնածուներին, տեղյակ եմ պահել, որ երբ նա դարձավ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում Ռուբեն Հայրապետյանին պատկանող ծաղկի շուկան ժառանգություն անցավ Արթուր Վանեցյանին։ Ես ասել եմ, որ անընդունելի է այս ամեն ինչը։ Դուք վաղն առավոտյան գնացեք ծաղկի շուկա և փորձեք ծաղիկ գնել, տեսե՛ք՝ Ձեզ ՀԴՄ տալի՞ս են, թե՝ ոչ։ Եթե Ռուբեն Հայրապետյանից չի անցել Արթուր Վանեցյանին, փաստն այն է, որ նրա ընտանիքին է պատկանում։ Արթուր Վանեցյանը նաև փորձել է իմ մոտ ընդունել մարդկանց աշխատանքի, բայց մերժում է ստացել տարբեր պատճառներով, և նա սկսեց ուրիշ քայլեր իրականացնել»։

Հստակեցմանը՝ այսինքն՝ իր և Արթուր Վանեցյանի միջև հակասությունը եկել է նախընտրակա՞ն փուլից, նա նշել է․ «Մինչև նախընտրական փուլն էլ կար հակասություն մեր մեջ, երբ ՊՎԾ-ն սկսեց աշխատանքներ Ֆուտբոլի ֆեդերացիան ուսումնասիրելու, դա իր դուրը չեկավ։ Աշխատողների միջոցով ինձ էր փոխանցում, որ խնդիրներ եմ ստեղծում։ Իմիջիայլոց, ինձ համար տարակուսելի էր՝ քիչ առաջ, երբ դատարանից ես գալիս էի, Արթուր Վանեցյանը ռուսական պետհամարանիշներով «Տոյոտա» մակնիշի մեքենայով սլանում էր Արշակունյաց փողոցով; Ինձ համար սա ոչ թե հակապետական է, այլ մարդը 5 րոպե առաջ երկրի ԱԱԾ տնօրենն էր, մեկ էլ տեսնում ես՝ ռուսական պետհամարանիշով մեքենա է վարում»։

Աղբյուրը՝ Factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ