Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, լրագրողի այն հարցին, թե՝ ի՞նչ կարծիքի է Փաշինյանը, արդյոք իր և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունները չեն հակասում իրար, պատասխանեց.
«Չեմ կարծում, թե իմ և Տոնոյանի հայտարարություններում հակասություններ կա, դա մեկնաբանության հարց է։ Մեր առաջարկն այն է, որ դադարի ուժի կիռառումը, սպառնալիքը, ռազմատենչ հռետորաբանությունը, որ Ադրբեջանն օգտագործում է Ղարաբաղյան հարցում։ Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունները պատրաստվեն խաղաղության և հույս ունենք, որ մեր գործընկերները Ադրբեջանում՝ նույնպես դա կանեն, և եթե դա անեն՝ բոլորովին այլ իրավիճակում կլինենք»։